նորություններ 11 Հուլիսի, 2025 • Ոստիկանությունն առանձնապես խոշոր չափի թմրանյութ է առգրավել

Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում, խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով ձերբակալել են 1994 թվականին ծնված Լ.Մ.-ին։

Հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։

Ձերբակալվածի բնակարանի խուզարկության ժամանակ իրավապահ մարմինների աշխատակիցները որպես իրեղեն ապացույցներ առգրավել են տարբեր առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, այդ թվում՝ մեֆեդրոն, MDMA, մետամֆետամին, պսիլոցիբին պարունակող սունկ, չորացրած մարիխուանա և պրեգաբալին։

Առգրավվել են նաև թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր, կպչուն ժապավեններ և էլեկտրոնային կշեռքներ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝