Աշխարհի միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից (SWIFT) վրացական ֆինանսական համակարգը անջատելու հիմքեր չկան։ Այս մասին հայտարարում են Վրաստանի ազգային բանկում։
Ինչպես նշում են Վրաստանի ազգային բանկում, երկրի բանկային և ֆինանսական ոլորտը հետևողականորեն պահպանում է ինչպես վրացական օրենսդրությունը, այնպես էլ միջազգային պատժամիջոցների ռեժիմները։
«Վրաստանի ազգային բանկը մշտապես իրականացնում է համապատասխան վերահսկողություն՝ ինչպես տեղում, այնպես էլ հեռավար հսկողության շրջանակում։ Վրաստանի բանկային և ֆինանսական հատվածի համապատասխանությունը պատժամիջոցների ռեժիմներին դրականորեն է գնահատվում մեր միջազգային գործընկերների կողմից։ Բարձր է նաև ֆինանսական ոլորտի համապատասխանության մակարդակը՝ փողերի լվացման կանխարգելման միջազգային ստանդարտներին, ինչը հաստատվում է նաև Եվրոպայի խորհրդի փորձագիտական կոմիտեի (MONEYVAL) գնահատականներով։ Վրաստանի ազգային բանկի ջանքերը՝ ուղղված ֆինանսական համակարգի և օրենսդրության եվրոպական կարգավորումներին մոտեցմանը, մշտապես արժանանում են դրական արձագանքի։ Համակարգը բացառապես թափանցիկ է, և, հետևաբար, աճում է ներդրողների վստահությունը։ Ահավասիկ վերոնշյալի հիման վրա ցանկանում ենք ընդգծել, որ SWIFT համակարգից վրացական ֆինանսական համակարգի անջատման համար որևէ հիմք չկա», – նշված է Վրաստանի ազգային բանկի հայտարարությունում։