Սոցիալական ցանցերում տարածված դեղձի ներկման փաստին անհապաղ արձագանքի արդյունքում հայտնաբերվել է Գուրջաանիի մունիցիպալիտետի Չումլաղի գյուղում բնակվող ֆիզիկական անձ (Գ.Ու.),- ասվում է Սննդի ազգային գործակալության տարածած հայտարարության մեջ։
Նրանց խոսքով՝ Սննդի ազգային գործակալության Կախեթիի տարածաշրջանային ծառայության տեսուչները դեղձի նմուշներ են վերցրել Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ անցկացված հետաքննության շրջանակներում։
Սննդի ազգային գործակալության տվյալներով՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքները հանրությանը լրացուցիչ կհաղորդվեն։
«Կարևոր է, որ բնակչությանն անվտանգ սնունդով ապահովելու համար Սննդի ազգային գործակալությունը պարբերաբար ստուգում է բոլոր տեսակի սննդամթերքները։ Մասնագետները համակարգված մոնիթորինգ են իրականացնում. մրգերը, բանջարեղենը և այգեգործական մշակաբույսերը ստուգվում են տարբեր ցուցանիշների՝ թունաքիմիկատների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների, նիտրատների համար։ Հետազոտության արդյունքների մասին տեղեկատվությունը հրապարակային է և հանրությանը տրամադրվում է լրատվամիջոցների միջոցով. այն նաև հասանելի է գործակալության կայքում։ Բացի այդ, Սննդի ազգային գործակալության լիազորված անձինք իրականացնում են արտահանման բեռների ֆիտոսանիտարական ստուգում և հավաստագրում», – ասվում է Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։