նորություններ 10 Հուլիսի, 2025 • Մեկնարկել են Ախալքալաք–Կարծախ ճանապարհի վերանորոգման աշխատանքները

Հուլիսի 9-ի վաղ առավոտից մեկնարկել են Ախալքալաք-Կարծախ միջպետական ճանապարհի Սուլդա-Վաչիան հատվածի վերանորոգման աշխատանքները։

Ճանապարհային աշխատանքներն ուղղված են երթևեկության բարելավմանը և շրջանի բնակչության համար անվտանգ ու հարմարավետ ճանապարհային պայմանների ստեղծմանը։

Այս թեմայով՝ Կարծախ-Ախալքալաք ճանապարհը կիսաքանդ վիճակում է

Ընդգծենք, որ Կարծախ-Ախալքալաք ճանապարհի կմ 8+800 — կմ 16+000 հատվածի վերականգնումն իրականացնում է «Արալի» ընկերությունը, որի հետ պայմանագիրը կնքվել է 2025 թ․ մայիսի 16-ին: Այս ընկերությունը նախագիծը իրականացնում է 7,278,560.00 լարիով:

Այս թեմայով՝ Ջավախքի ճանապարհները. «եթե մենք աշխատում ենք մեկ լարի, ապա տասը ծախսում ենք մեքենաների նորոգման վրա»

«Արալի» ընկերությունը շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի վերջ:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝