նորություններ 9 Հուլիսի, 2025 • Մեծ շուքով կբացվի Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Հուլիսի 12-ին տեղի կունենա հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը և «Տերյանական օր» ավանդական տոնակատարությունը։

Տոնական օրը կմեկնարկի Գանձա գյուղում Վահան Տերյանի կիսանդրու մոտ ծաղիկներ խոնարհելով։ Այնուհետև տեղի կունենա տուն-թանգարանի բացման պաշտոնական արարողությունը, շրջայց վերականգնված տուն-թանգարանում, որին կհաջորդի մշակութային ծրագիրը։

Ընդգծենք, որ Վահան Տերյանի տուն-թանգարանը վերականգնել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի և բարերարների աջակցությամբ։

Ջավախքին աջակցություն հիմնադրամը հրավիրում է Ջավախքում մասնակիցը լինելու տարվա ամենասպասված մշակութային իրադարձությանը։ Կենդանի նվագակցություն և կատարումներ, պար, ասմունք՝ լի տերյանական ոգով և ավանդական շնչով։

Օրվա հատուկ հյուրերն են՝ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Մավր Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Գուրգեն Դաբաղյանը, «Կարին» ավանդական երգի պարի խումբը, Գոռ Սուջյանը, Արսեն Գրիգորյանը, Նարեկ Մարգարյանը, «ՋԱՎԱԽՔԻ ՁԱՅՆԸ» մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ՝ Արսեն Աղջոյանը, Արմեն Տաշչյանը, Արեգնազ Մկրտչյանը, Ամալյա Բաբայանը։

Հանդիսավոր տոնակատարության հաղորդավարներն են Արսեն Ղազարյանն ու Սիրուշո Անտոնյանը։

Կադացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝