նորություններ 9 Հուլիսի, 2025 • Հարցեր հանրային ռեեստրին․ Ի՞նչ է պետք իմանալ

Արդեն 4 տարի է, ինչ Ախալքալաքի շրջանի գյուղերում ընթանում է հողերի գծագրման և գրանցման գործընթացը։ Ռեեստրի աշխատակիցները շրջում են գյուղերով և չափագրում բնակիչների հողատարածքները։

Այս գործընթացը կշարուանկվի մինչև 2025 թվականի վերջ։ Jnews-ը հետաքրքրվեց բնակչությանն անհանգստացնող հարցերով և կապ հաստատեց Հանրային ռեեստրի ազգային գործակալության հետ, այդ հարցերի պատասխանները ստանալու համար։

Ստորև ներկայացնում ենք հարց ու պատասխանը․

— Եթե հողի սեփականատերը այստեղ չէ,  ինչպե՞ս է գրանցելու իր հողամասը։

— Որպես ստանդարտ, պարտադիր չէ, որ սեփականատերը տեղում լինի։ Հնարավոր է նրա կողմից վստահված անձը կամ այլ անձ ցույց տա հողը տարածքի վրա։

— Եթե սեփականատերն արդեն հաստատել է հողատարածքը և եթե հողի հարևանն ունի պահանջներ, այդ դեպքում ինչպե՞ս վարվել։

— Երբ չափվում է հողատարածքը, մեկ ամսով հրապարկվում է հանրային, այդ ընթացքում ցանկացած այլ անձ պետք է նշի, որ ունի պահանջ։ Պետք է գնա  Արդարադատության տան ցանկացած մասնաճյուղ և դիմում գրի։ Եթե դիմողն ունի my.gov.ge-ի պորտալ, ապա հնարավոր է նաև դիմումը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով։

— Եթե չհասցնեն մինչև տարվա վերջ, հետո վճարովի կլինի՞ (օրինակ․ եթե հողատարածքի սեփականատերը այստեղ չէ և վստահված անձ էլ չունի, այդ դեպքում 2026 թվականից վճարովի կլինի՞ ծառայությունը)։

— Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ մինչև տարվեվերջ ծառայությունն անվճար է, թե  ի՞նչպես կշարունակվի դրանից հետո, նախնական տեղեկություն չունենք, հնարավոր է և վճարովի լինի։ Անցած տարի էլ էր այսպես, սակայն մեկ տարով երկարաձգեցին ժամկետը։ Դրա համար էլ նախապես չենք կարող հստակեցնել հաջորդ տարի ինչպես կլինի։

— Իսկ այն հարցին, հնարավոր կլինի թե՞ ոչ, 2026 թվականից նորից գրանցումները, Jnews-ին պատասխանեցին․

— Հնարավոր է լինի։ Կամ կլինի պայմանականորեն, ինչպես եղավ անցած տարի։ Հողատարածքը  պայմանականորեն չափվում է պետության սեփականության անունով, հետո  պետք է հողատարածքի սեփականատերը դիմում գրի և ներկա լինի։

Հնարավոր է այդպես էլ շարունակվի, բայց հստակ չեմ կարող ասել։

Jnews-ը հետաքրքրվեց նաև վերջերս արված փոփոխությունով, որը վերաբերում է հողամասի հարևանների մեջ վրացերեն իմացող կամ թարգմանիչ ունենալուն։

«Երբ անձը գնում է Արդարադատության տուն, կոնկրետ դիմումի կամ համաձայնագրի տակ ստորագրում է, համապատասխանաբար, եթե նա չգիտի վրացերեն, պետք է երկլեզու պայմանագիր կնքվի։ Նախկինում էլ այդպես էր, պահանջում ենք երկլեզու փասթաթղթեր, հիմա էլ այդպես է։ Այլ կերպ, անձը չի կարողանա ստորագրել, նրա համար դա  անհասկանալի է, օրենքը հաշվի է առնում դա»։

Հիշեցնենք, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում գյուղատնտեսական նշանակության հողերի և տների անվճար գրանցումը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերինց և կշարունակվի մինչև 2025 թվականի ավարտ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝