Ախալքալաքում վերջերս տարածված է կոքսակի վիրուսը, որն ավելի շատ և ավելի սուր կերպով հանդիպում է փոքրերի մոտ։
Ախալքալաքում տարածված վիրուսների շարքում, ամենատարածվածը կոքսակին է։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց բժշկուհի Մարիաննա Համբարձումյանը։ Նա խոսեց վիրուսի տարածման, ինկուբացիոն շրջանի, վիրուսի տեղափոխման ձևերի, ախտանիշների և այլ մանրամասների մասին։
Բժշկուհին նշում է․ «Հիմա տարածված է էնտերովիրուսը։ Էնտերովիրուսը դա աղիքային ինֆեկցիա է, որը միշտ եղել է։ Հիմա շատ մոդայիկ է այլ՝ կոքսակի վիրուս անվանումով։ Կոքսակի վիրուսը դա նույն էնտերովիրուսն է, որը միշտ եղել է և կա»։
Հատկանշական է, որ այս վիրուսն ուղեկցվում է ցանով, ինչը վախ է առաջացնում շատ ծնողների մոտ։
«Փաստացի, ներկա պահին շատ-շատ է էնտերովիրուսային վարակը, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Որոշ էնտերովիրուսներ կարող են տեղափոխվել խաղալիքների միջոցով, համբույրի միջոցով», — ասում է բժշկուհի Մարիաննան։
Խոսելով վիրուսի ինկուբացիոն շրջանի մասին նա ասաց․
«Այն ունի ինկուբացիոն շրջան։ Տևում է 3-ից հնարավոր է մինչև 30 օր։ Նշանները հայտնվում են 1-2 օր հետո և զարմացնողն այն է, որ համարյա 80%-ի մոտ հիվանդությունն ի հայտ է գալիս առանց ախտանիշների։ Այսինքն, եթե չկա ցան, և եթե ծնողները ուշադրություն չդարձնեն ցանին, ապա այդ վիրուսն այդպես էլ կանցնի»:
Մասնագետի խոսքով, վարակվածների մոտ 12-13% ունեն հիվանդության թեթև ձևը, 2%-ը՝ ծանր։
Ինչպես նշեց բժշկուհին, երբեմն կոքսակի վիրուսին ասում են մեկ այլ հետաքրքրիր ձևով՝ դա հիվանդություն է բերանի, ձեռքերի և ոտքերի։ Ցանը առաջանում է բերանում, ոտքերի, կրունկների և ծնկերի վրա, ինչպես նաև ձեռքերի ափերի մեջ։ Վիրուսի ընթացքում վարակվածը հնարավոր է ունենա ջերմություն, հնարավոր է՝ ոչ։
Այն համարվում է վիրուսային ինֆեկցիա։ Վիրուսի ինկուբացոն շրջանում, ով շփման մեջ է եղել վարակվածի հետ, կարող է հիվանդանալ, բայց հիվադը 10 օր հետո այլևս վարակակիր չէ։
Այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ վիրուսը հիմա շատ է տարածված, բժշկուհին պատասխանեց․
«Ձմռանն այլ հիվանդւթյունների՝ անգինայի, բրոնխիտի, թոքաբորբի հետ է լինում և շատ չի զգացվում, կոնկրետ չեն ասում, որ էնտերովիրուսն էլ հետն է։ Հիմա բրոնխիտը, թոքաբորբն ավելի թեթևացած են, դրա համար էլ միայն իր «անունն է»»։
Ամռանը երեխաները ուտում են շատ տարբեր մրգեր ու բանջարեղեններ հաճախ առանց լվանալու, ինչն էլ կարող է նպատսել վիրուսով վարակվելուն։
«Ես միշտ մամաներին խորհուրդ եմ տալիս, կերեք հողինը՝ տեղականը։ Հիմա, ցավոք սրտի, բերում են տարբեր տեղերից, պատվաստված, մշակված դեղերով։ Երեխանեերը սկսում են սնվել, առանց մրգերը լվանալու, խառնում են բոլոր մրգերն իրար, հենց դա էլ կարող է հանգեցնել նրան, որ նրանք հիվանդանան էնտերովիրուսով»։
Իսկ ինչքանո՞վ է վտանգավոր տնային պայմաններում վիրուսի բուժումը, մասնագետը պատասխանեց․
«Կոքսակի վիրուսը, եթե այն թեթև ձևն է, ինչպես արդեն նշեցի 80% դեպքերում լինում է թեթև, ընդհանրապես այն բուժում չունի, միջին ձևը կարելի է միայն հակավիրուսային օգտագործել, ուրիշ ոչ մի բան։ Կոքսակի վիրուսի ժամանակ կա ցան, բայց չկա քոր, այս դեպքում չի կարելի տալ անգամ հակահիստամինայիններ, որովհետև երեխան քոր չունի»։
Այն ծնողները, ովքեր համացանցի օգնությամբ փորձում են ինքնաբուժությամբ զբաղվել, ըստ բժշկուհու, այդպես ավելի են բարդացնում իրավիճակը, իսկ հետո բարդացված ձևով գնում են հիվանդանոց։ Բժշկուհի Մարիաննա Համբարձումյանը հորդորում է՝ եթե երեխան հաճախ է գնում զուգարան, ունի սրտխառնոց, պետք չէ տանը սկսել բուժում, այլ հարկավոր է երեխային հիվանդանոց տանել։ Մասնագետի խոսքով, երեխան հնարավոր է մեկ կաթիլային ընդունելով բուժվի և անգամ դեղեր հարկավոր չլինեն։
Հետաքրքրական է, որ կոքսակի վիրուսը հանդիպում է ինչպես փոքրերի, այնպես էլ մեծերի շրջանում, այն տարբերությամբ, որ մեծահասակների մոտ այն կարող է ուղեկցվել առանց ախտանիշների։
Մասնագետի հետ զրույցում անդրադարձանք նաև այլ վարակներին, բայց ինչպես նշեց բժշկուհին, ներկայումս ամենատարածվածը էնտերովիրուսն է, ջրծաղիկով վարակվածները շատ չեն, մոտ 2%, իսկ կարմրուկը, որը որոշ ժամանակ առաջ շատ տարածված էր, հիմա գրեթե չկա։