նորություններ 8 Հուլիսի, 2025 • Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր խիստ պատժամիջոցների փաթեթ է պատրաստում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում, հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«ԱՄՆ սենատորների հետ համակարգված՝ Եվրոպան պատրաստվում է կիրառել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցները։ Պատժամիջոցները թիրախավորում են այն ռեսուրսները, որոնք թույլ են տալիս Վլադիմիր Պուտինին շարունակել պատերազմը», — ասել է Ժան-Նոել Բարոն։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի 30-օրյա հրադադարի առաջարկից հետո Ուկրաինայի վրա ռուսական հրթիռային հարվածների թիվը հնգապատկվել է։

«Պուտինն այլևս առաջ չի շարժվում առաջնագծում և այժմ անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով ռմբակոծում է բնակելի թաղամասերը՝ պատճառելով բազմաթիվ քաղաքացիական զոհերի։ Սա պետք է դադարեցվի», — ասաց Ֆրանսիայի արտգործնախարարը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝