նորություններ 8 Հուլիսի, 2025 • Սուլդայում բեռնատար է կողաշրջվել, վարորդը եղել է ոչ սթափ

Հուլիսի 8-ի լուսադեմին՝ ժամը 05:00-ի սահմաններում, Սուլդայի բեռնատարների կայանատեղիում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Բելառուսական պետհամարանիշներով բեռնատարը կողաշրջվել է։ Վարորդը՝ Բելառուսի քաղաքացի է, վթարի պահին գտնվել է ոչ սթափ վիճակում։

tir park 2

Jnews-ի տեղում իրականացրած պարզաբանումների համաձայն՝ վարորդը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության, փրկարար ծառայության և շտապօգնության աշխատակիցները։ Կողաշրջված բեռնատարի վարորդին Ախալքալաքի շտապօգնության ծառայությունը, տեղում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել է հիվանդանոց։

Սակայն, NOR ռադիոկայանի տեղեկություններով, ճանապարհին վարորդը խնդրել է կանգնել և դուրս գալ մեքենայից, որից հետո փորձել է փախչել։ Ոստիկանությանը հաջողվել է կարճ ժամանակ անց հայտնաբերել նրան և տեղափոխել բաժանմունք։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝