նորություններ 7 Հուլիսի, 2025 • Հայաստանում վրացական վարորդականով երթևեկելիս վարորդներն այլևս չեն տուգանվի

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և օգտվում են վրացական վարորդական վկայականից, այլևս չեն ենթարկվի տուգանքի ՀՀ տարածքում երթևեկելիս։

Նախաձեռնությունը ներառված է «Ճանապարհային երթևեկության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծում, որը ներկայացրել է Ներքին գործերի նախարարությունը։ Հայաստանում ԱԺ-ն նախագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ։

Օրենսդրական փոփոխությամբ սահմանվում է, որ վրացական վարորդական վկայականները Հայաստանում կճանաչվեն որպես գործող՝ մուտքի պահից սկսած մինչև երեք ամիս ժամկետով։

ԱԺ անկախ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշել է, որ այս փոփոխությունն առանձնահատուկ կարևորություն ունի ջավախքցիների համար։

«Սա նշանակում է, սիրելի հայրենակիցներ, որ ջավախքցի երկքաղաքացիները, ովքեր ունեն և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի քաղաքացիություն և վարում են վրացական վարորդական իրավունքով, այլևս չեն տուգանվի», – ընդգծել է պատգամավորը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝