նորություններ 7 Հուլիսի, 2025 • Աջարիայի նախկին ղեկավարը ինքնասպանության փորձից հետո տեղափոխվել է հիվանդանոց

Վրաստանի ՆԳՆ տվյալներով՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին ղեկավար Թորնիկե Ռիժվաձեն կրծքավանդակի հրազենային վերքով տեղափոխվել է «Ջեոհոսպիտալս» կլինիկա։

«2025 թվականի հուլիսի 7-ին Թորնիկե Ռիժվաձեն կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխվել է Սագարեջոյի «Ջեոհոսպիտալս» կլինիկա։

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել)։ Ձեռնարկվում են ինտենսիվ քննչական գործողություններ։

Թորնիկե Ռիժվաձեին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն։ Բժիշկների խոսքով՝ նրա լյարդը վնասված է, իսկ առողջական վիճակը մնում է կայուն, բայց ծանր։

Մեկ անձ նույնպես ձերբակալվել է Վրաստանի ՔՕ 238-րդ հոդվածով նախատեսված՝ հրազենի անփույթ պահպման մեղադրանքով», — ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Թորնիկե Ռիժվաձեն ինքնասպանության փորձից առաջ նամակ էր գրել, որը բժշկական անձնակազմը գտել էր նրա հագուստի մեջ։

Այնտեղ Ռիժվաձեն կենտրոնանում է մի քանի հարցերի վրա, այդ թվում՝ այն փաստի վրա, որ նրան մեղադրել են կոռուպցիայի և թմրավաճառներին հովանավորելու մեջ։

Աջարիայի կառավարության նախկին նախագահը դիմում է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ խնդրելով պաշտպանել իր ընտանիքը։

Ռիժվաձեն նամակում նաև նշում է, որ իր բոլոր աշխատակիցներն ու շրջապատի անդամները անմեղ են և բոլորը «գործել են իր հրամանով»։

Նախկին պաշտոնյան երախտագիտությամբ և դրականորեն է արտահայտվում Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Ալեքսանդր Ախվլեդիանիի մասին, որի զենքով փորձել է ինքնասպան լինել։

Հավելենք, որ Վրաստանի ՆԳՆ-ը հայտնել է, որ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախկին նախագահ Թորնիկե Ռիժվաձեն կրծքավանդակի հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է Սագարեջոյի (Կախեթիի շրջան) «Ջեոհոսպիտալս»-ում, որտեղից էլ տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա։

Գերատեսչությունը նշում է, որ Ռիժվաձեին ցուցաբերվել է շտապ բժշկական օգնություն. նախկին քաղաքական գործիչը վնասել է թոքը, սակայն նրա առողջական վիճակը կայուն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝