Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել գործարար Գիորգի Ռամիշվիլիի (մականունը` «Զարալա») ձերբակալման վերաբերյալ։
Գիորգի Ռամիշվիլին ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։
«Այս տարվա հուլիսի 6-ին իրավապահ մարմինների աշխատակիցները Թբիլիսիի միջազգային օդանավակայանի մեկնման տերմինալում Գ.Ռ.-ի ձեռքի ուղեբեռը սկանավորելիս առգրավել են հրազեն, փամփուշտատուփ և փամփուշտներ։
Պարզվել է, որ հրազենը գրանցված է եղել Գ.Ռ.-ի անունով, չնայած նշված անձը իրավունք չուներ դա կրելու», — նշել է ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով։