նորություններ 7 Հուլիսի, 2025 • Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 82-ի

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն աճում է։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ աղետի հետևանքով զոհվել է 82 մարդ, այդ թվում՝ 28 երեխա։

Քերիի շրջանում Գվադալուպե գետի ափին գտնվող քրիստոնեական ամառային ճամբարի տասնմեկ դեռահաս և ճամբարի տնօրենը շարունակում են անհետ կորած մնալ։

Տեխասի նահանգապետը զգուշացնում է բնակիչներին, որ մեկ այլ աղետի վտանգը դեռևս պահպանվում է և կոչ է անում Քերի շրջանում գտնվող Հանթի բնակիչներին տեղափոխվել ավելի բարձր վայրեր։

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Տեխասում տեղի ունեցան ուժեղ ջրհեղեղներ։ Աղետից ամենաշատը տուժեց Քերի շրջանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝