նորություններ 4 Հուլիսի, 2025 • Ձերբակալվել է Վահագն Չախալյանը

Հայաստանում ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։

««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ (իշխանությունը յուրացնելը և ահաբեկչություն նախապատրաստելը) հոդվածի 1-ին մասով և 43-308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։ Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով»,- այս մասին հայտնել է Հայաստանի Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ Վրաստանում Չախալանը գլխավորել է «Ջավախք» շարժումը։ 2009 թվականին Վահագն Չախալյանը ձերբակալվել է և դատապարտվել 10 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու, զենքի պահման, տեղափոխման և խուլիգանության մեղադրանքներով։ Նա ազատ է արձակվել 2013 թվականին՝ համաներմամբ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝