նորություններ 5 Հուլիսի, 2025 • ԵՄ արտգործնախարարների խորհուրդը կրկին կքննարկի Վրաստանի հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը հուլիսի 15-ին կրկին կքննարկի վրացական հարցը։

Այս մասին տեղեկատվությունը պարունակվում է Եվրոպական խորհրդի կայքում հրապարակված օրակարգում։

Փաստաթղթում նշվում է, որ Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները կարծիքներ կփոխանակեն վրացական հարցի վերաբերյալ։

Տեղեկատվության համար նշենք, որ հունիսին Եվրոպական խորհրդի նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները քննարկել են նաև Վրաստանի հարցը, չնայած որևէ կոնկրետ որոշում չի կայացվել։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի խոսքով՝ հանդիպման մասնակիցները քննարկել են Վրաստանում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ ընդդիմադիր կուսակցության առաջնորդների ձերբակալությունը, ինչպես նաև խոսել են «աճող ճնշումների համար պատասխանատու անձանց, այդ թվում՝ դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, սակայն համաձայնության չեն հասել»։

Կալլասը այնուհետև հայտարարել էր, որ Եվրոպական խորհուրդը հուլիսին կվերադառնա Վրաստանի հարցին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝