նորություններ 4 Հուլիսի, 2025 • Կոկաինի գործով Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի

Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Հ.Ա.-ն (ծնված 1969 թ.)՝ առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցի ապօրինի ձեռքբերման և պահպանման մեղադրանքով։

Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում մինչև 20 տարի կամ անժամկետ։

Իրավապահները կասկածյալի ժամանակավոր բնակարանի խուզարկությամբ որպես ապացույց առգրավել են վեց փաթեթ առանձնապես մեծ քանակությամբ՝ մոտ 150 գրամ թմրամիջոց «կոկաին»։

Քրեական գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի երրորդ մասի «ա» ենթակետի համաձայն։

Տեղեկատվությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝