Հունիսի սկզբներին Ախալքալաքի մունիցիպալիտետում կատարվել են հետիոտնային անցումների գծանշման աշխատանքներ։ Գծանշումներ են արվել քաղաքի կենտրոնական հատվածներում՝ բարելավելու երթևեկության անվտանգությունն ու ապահովելու հետիոտների անցումն ավելի հստակ ու կազմակերպված ձևով։
Սակայն, քաղաքի ոչ բոլոր փողոցներում հայտնվեցին գծանշումներ, մինչդեռ Ախալքալաքի բազմաթիվ փողոցններ դեռևս զրկված են թարմացված հետիոտնային անցումներից։ Սա առաջացնում է որոշակի անհարմարություններ՝ հատկապես երեխաների, տարեցների և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։
Jnews-ը կապ հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ՝ պարզելու, արդյոք նախատեսվում է մյուս փողոցներում ևս գծանշումներ անել։
«Ներկայում այս հարցով ծրագիր չունենք։ Այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող։ Հնարավոր է՝ ապագայում իրականացնենք, բայց այժմ որևէ հստակ որոշում կամ պատասխան չկա»,- նշեց Արա Մովսիսյանը։