Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև հունիսի 30-ը տրանսպորտային միջոցների կողմից արտանետումների սահմանված նորմերի խախտման 475 դեպք է հայտնաբերվել։
«Խախտումների ամենամեծ թիվը՝ 215 դեպք, հայտնաբերվել է Թբիլիսիում, 99-ը՝ Քութայիսում, 91-ը՝ Բաթումիում և 70-ը՝ Ռուսթավիում։
475 խախտումներից 415-ը կատարվել են ֆիզիկական անձանց կողմից, իսկ 60 դեպքում Շրջակա միջավայրի վերահսկողության վարչության աշխատակիցները տուգանել են իրավաբանական անձանց։
Հարկ է նշել, որ 270 խախտում կատարել են թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդները/սեփականատերերը, 185-ը՝ միկրոավտոբուսների, 19-ը՝ բեռնատարների և 1-ը՝ ավտոբուսի», — ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին 6 ամիսներին տրանսպորտային միջոցների կողմից արտանետումների սահմանված նորմերի խախտման 2 415 դեպք է հայտնաբերվել։