նորություններ 1 Հուլիսի, 2025 • «Մուրջի» համույթի իններորդ հաշվետու համերգը (Photo)

Հունիսի 30-ին Ախալքալաքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Ախալքալաք Մուրջի» վրացական ժողովրդական պարային համույթի թվով իններորդ համերգը։
Jnews - 1

«Մուրջի» համույթը ղեկավարում է Գիորգի Մետրևելին։ Նրա հետ միասին դասավանդում է նաև Մարիամ Մոգեբաձեն՝ վրացական ժողովրդական պարեր։ Համույթում ընդգրկված են տարբեր ազգությունների երեխաներ՝ վրացիներ, հայեր, հույներ և այլն, ովքեր ծանոթանում են վրացական մշակույթին և սովորում ժողովրդական պարեր։ Այս անգամ, հաշվետու համերգին, երեք տարիքային խմբերի սաները կատարեցին 18 վրացական և մեկ հայկական՝ «Ծաղկեփունջ» ժողովրդական պարը, որը բեմադրել էր հայ պարուսույց Արթուր Գրիգորյանը։
Jnews - 1

Jnews - 1
Արդեն երկար տարիներ է, ինչ վրացական ժողովրդական պարի «Մուրջի» անսամբլն ուսումնական տարին ամփոփում է եզրափակիչ համերգով, որի մուտքը միշտ ազատ է։ Այս անգամ նույնպես դահլիճը գրեթե լի էր հանդիսատեսով. այնտեղ էին համույթի պարողների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ և հրավիրված հյուրեր Վրաստանի այլ շրջաններից։
Jnews - 1

Jnews - 1
Անսամբլի երեք խմբերից յուրաքանչյուրն ունի իր սեփական ներկայացումները և ազգային տարազները: Ամեն տարի կոլեկտիվը թարմացվում է. պարողները ավարտում են դպրոցները և շարունակում իրենց կրթությունը վրացական համալսարաններում, իսկ նրանց տեղը զբաղեցնում են նոր անդամներ։ Այս կապակցությամբ, գլխավոր խմբի տղամարդկանց պարտիաները արդեն որոշ ժամանակ է, ինչ կատարում են աղջիկները, որոնք կազմում են անսամբլի մեծամասնությունը։

Jnews - 1

Jnews - 1

Համերգի ընթացքում էլեկտրամատակարարումը մի քանի անգամ ընդհատվեց, բայց դա չխանգարեց պարողներին. նրանք ավարտեցին իրենց ելույթը՝ հանդիսատեսի ծափահարությունների ներքո։

Jnews - 1

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝