Այսօր՝ հուլիսի 2-ին, Ախալքալաք–Նինոծմինդա ավտոճանապարհի Ղուլալիս գյուղի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ավտովթար։ Վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան կորցնելով կառավարումը կողաշրջվել է։ Տուժածներ չկան։
Բեռնատարի վարորդը թեթև մարմնական վնասվածքներ է ստացել, հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Նրա խոսքով՝ ցավեր է ունեցել միայն ոտքերի շրջանում։