նորություններ 1 Հուլիսի, 2025 • ՆԳՆ-ն իրավունք կստանա օտարերկրացիների բնակարանային և աշխատանքային վայրերում ստուգումներ անցկացնելու

Վրաստանի խորհրդարանում քննարկվող օրինագծի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը կկարողանա մուտք գործել և «ստուգել» բնակելի տարածքը, աշխատավայրը կամ այլ մասնավոր սեփականություն՝ «անօրինական միգրանտին հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով»։

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել հունիսի 25-ին և հրապարակվել հունիսի 30-ին։

Օրինագծի հեղինակներն ու նախաձեռնողները խորհրդարանի կայքում նշված են որպես «Վրացական երազանք»-ի և «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամներ՝ Արչիլ Գորդուլաձե, Թոռնիկե Ճեիշվիլի, Ալուդա Ղուդուշաուրի, Ռատի Իոնաթամիշվիլի, Դավիթ Մատիկաշվիլի և Թենգիզ Շարմանաշվիլի, Գուրամ Մաճարաշվիլի, Ալեքսանդրե Տաբատաձե և Ակակի Ալադաշվիլի։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝