նորություններ 1 Հուլիսի, 2025 • Որքա՞ն առաջին դասարանցի կա գրանցված Ախալքալաքի դպրոցներում

Վրաստանի դպրոցներում ներկայումս շարունակվում է առաջին դասարանցիների գրանցումները։ Jnews-ը փորձեց պարզել, թե Ախալքալաքի դպրոցներում որքա՞ն առաջին դասարանցի կա գրանցված։

Մենք ստուգեցինք Ախալքալաք քաղաքի  դպրոցներում գրանցվողների քանակը դպրոցների ընդհանուր բազայում  և ստացանք հետևյալ տվյալները․

  • Ախալքալաքի թիվ 1 հանրային դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված է 45 տեղ, որից ազատ է 12-ը։
  • Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված է 100 տեղ, որից ազատ է 45-ը։
  • Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված է 40 տեղ, որից ազատ է 21-ը։
  • Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված է 100 տեղ, որից ազատ է 45-ը։

Ախալքալաքում կան խոսակցություններ, որ քաղաքի 5-րդ դպրոցում չկան առաջի դասարան գրանցվողներ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ընդհանուր բազայում եղած տեղեկության համաձայն՝  Ախալքալաքի թիվ 5 հանրային դպրոցում առաջին դասարանցիների համար նախատեսված է 15 տեղ, որից ազատ է 4-ը, ինչը նշանակում է, որ այս պահի դրությամբ դպրոցն ունի 11 գրանցված առաջին դասարանցի։

Հիշեցնենք, որ ընթանում է առաջին դասարանցիների գրանցման IV փուլը, որը սկսվել է հունիսի 30-ին և կշարունակվի մինչև հուլիսի 15-ը ներառյալ։ Այս փուլում գրանցումը կիրականացվի մնացած ազատ տեղերի կամ նախորդ փուլերում թափուր մնացած այն աշակերտների համար, ովքեր չեն կարողացել գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել իրենց գրանցումը:

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝