նորություններ 30 Հունիսի, 2025 • Աշուղ Ալիք Ջավախքի տարեդարձին նվիրված փառատոն (Photo)

Հունիսի 29-ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում տեղի ունեցավ փառատոն՝ նվիրված աշուղ Ալիք (Քսպոյան) Ջավախքի 75-ամյակին։

Ջիգրաշեն գյուղը, որտեղից էլ սերում է հայտնի աշուղ Ալիքը, մարդաշատ էր. հյուրեր էին ժամանել Հայաստանից և Թբիլիսիից՝ շնորհավորելու հայտնի երգչին և մշակութային գործչին հոբելյանի կապակցությամբ։

Jnews - 1

Jnews - 1

Ալիք Քսպոյանին շնորհավորեցին Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, աշուղ Լեյլին և Թովմաս Պողոսյանը, ինչպես նաև «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը։

Jnews - 1

Հյուրերի թվում էին «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը և Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը։

Jnews - 1

Jnews - 1

Նինոծմինդայի, Թբիլիսիի և Ախալքալաքի տարբեր անսամբլներ հանդես եկան համերգային ծրագրով։ Հոբելյարին շնորհավորեցին նաև նրա սաները և Ախալքալաքի մունիցիպալիտետի տարբեր գյուղերի ժողովրդական պարի համույթները։ Վարպետի երգերը կատարեցին Մավր Մկրտչյանը, Իրինա Շիպակցյանը, Աղունիկ Հունանյանը և այլ կատարողներ։

Jnews - 1

Jnews - 1

Jnews - 1

Աշուղ Ալիք Ջավախքի (Ալիկ Քսպոյան) ծնվել է 1950 թ. հունվարի 27-ին, Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն գյուղում: 18 տարեկան հասակում՝ 1968թ., Քսպոյանների ընտանիքը բնակություն է հաստատել Ախալքալաքում։

Jnews - 1

Քսպոյանը Ջիգրաշեն գյուղի առաջին շրջանավարտն է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո նա տեղափոխվում է ՌՍՖՍՀ և ընդունվում Բլագովեշչենսկի պատմության համալսարան՝ ավարտելով այն 1974թ.։ Մասնագիտությամբ պատմաբան է, նա դասավանդել է ծովային ուսումնարանում։ Դեռ ուսանողական տարիներին 1,5 տարի զուգահեռաբար սովորել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Վլ. Բաբերեժսկու օպերային ստուդիայում։ Ռուսաստանի դաշնությունում աշուղը աշխատանքի բազմաթիվ առաջարկություններ է ստացել, այդ թվում՝ ֆիլարմոնիայում, աշխատանքի առաջարկ է ստացել նաև Հայաստանում, սակայն նրան կանչել է հայրենի հողը, և նա վերադարձել է Ջավախք։ Չնայած այն հանգամանիքն, որ ունեցել է շատ մեծ հնարավորություններ, միևնույն է ընտրել է հայրենադարձման ուղին։

Jnews - 1

Աշուղի ընտանիքում շատերն են երգել՝ պապիկը, մորեղբայրը, մայրիկը և այդ բնատուր տաղանդը փոխանցվել է նաև իրեն։

1989 թվականից ցայսօր նա հանդիսանում է Ախալքալաքի շրջանային մշակույթի տան տնօրեն։

Jnews - 1

Jnews - 1

2000 թվականին հիմնադրել է «Ջավախք» ազգագրական երգի-պարի անսամբլը, որը տարբեր երկրներում մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել բազում գրան պրիների։ 2003թ. Հայհամերգի ու ՀՀ Արվեստի միջազգային կենտրոնի կողմից շնորհվել է «Արվեստի նվիրյալի» կոչում:

Աշուղի առաջին երգը եղել է «Կանչը քո Ջավախք»-ը, իսկ երկրորդը՝ «Աշուղ դարձա», որը նա գրել է, տեսնելով ժողովրդի ապրած դժվարին ժամանակահատվածը, հատկապես Խորհրդային միության փլուզման ժամանակաշրջանում։

Այնուհետև, երկար ու դժվար տարիներ աշխատելով, միաժամանակ ստեղծագործելով Քսպոյանը 2006թ. Երևանում հանդիսավոր կերպով ձեռնադրվում է աշուղ, և նրան տալիս են աշուղ Ալիք Ջավախք պատվանունը: Աշուղ Ալիք Ջավախքը 200-ից ավելի երգերի հեղինակ է:

Աշուղը մշակույթի տանը բեմադրել է «Աղջկաս փեսացուները» պիեսը, այդ ներկայացումը ներկայացրել են ինչպես Նինոծմինդայում և Գյումրիում, այնպես էլ Երևանում և Թբիլիսիում:

Jnews - 1

Jnews vertikalno - 1

Դրանից հետո Քսպոյանը 2007 թվականին առաջին անգամ Ախալքալաքում բացում է աշուղական դպրոց, որը իր մեջ ներառում է նաև աշուղական անսամբլ։ Այնուհետև գյուղերում ստեղծում է երգի-պարի խմբակներ։

2012 թվականին արժանացել է Վրաստանի վաստակավոր մանկավարժի կոչմանը՝ պարգևատրվելով երկու շքանշանով, Հայաստանում պարգևատրվել է «Մովսես Խորենացի», «Կոմիտաս», «Սայաթ-Նովա», «Նաղաշ Հովնաթան» և «Ջիվանի» մեդալներով։

Jnews - 1

Jnews - 1

Աշուղը 2017 թվականին կազմակերպել է նաև «Ազգային տարազի» փառատոն, այսինքն՝ յուրաքանչյուր գյուղի պարային խումբ ներկայացել է իր տարազով։ Կազմակերպել է «Ջավախքի գարուն» փառատոնը, որը 11 տարի շարունակ անցկացվել է Ջավախքում: Փառատոնին մասնակցում են Հայաստանից, Ծալկայից, Նիոնծմինդայից, Ասպինձայից, Ախալցիխեից և այլ քաղաքներից։

Միևնույն ժամանակ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ է, պարգևատրվել է Վրաստանի, ՀՀ-ի, ՌԴ-ի բազմաթիվ մեդալներով:

Վերատպման կանոն