նորություններ 30 Հունիսի, 2025 • Երկրորդ օրն է Ախալքալաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության

Ախալքալաք քաղաքի հարավ-արևելյան հատվածը երկրորդ օրն է, ինչ էլեկտրաէներգիա չունի։ Էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը նախատեսում է վերականգնել էլեկտրամատակարարումը՝ այսօր՝ հունիսի 30-ին։

Երեկ՝ հունիսի 29-ին, Ախալքալաքում ուժեղ անձրևների և ամպրոպների պատճառով երեկոյան ժամերին էլեկտրամատակարարումը խափանվել էր։ Սկզբում Ախալքալաքի մի քանի թաղամասեր անջատվել էին էլեկտրաէներգիայից, որոշ խափանումներ վերացվել էին, և էլեկտրամատակարարումը վերականգնվել էր, սակայն քաղաքի հարավ-արևելյան մասում տրանսֆորմատորը շարքից դուրս է եկել։

Մեր տեղեկություններով՝ նրանք այժմ սպասում են նոր տրանսֆորմատորի մատակարարմանը։ Էլեկտրամատակարարումը կվերականգնվի այսօր, հենց որ տրանսֆորմատորը հասնի տեղ։ Սակայն դեռևս հայտնի չէ, թե երբ այն կհասնի քաղաք, սակայն Energo Pro Georgia ընկերության Ախալքալաքի սպասարկման կենտրոնը տեղեկացրել է, որ այսօր քաղաքի այս հատվածում էլեկտրամատակարարումը անպայման կվերականգնվի։

Նշենք, որ հունիսի սկզբին քաղաքի այս հատվածը երեք օր անընդմեջ հոսանքազրկված էր, երբ էլեկտրահաղորդման գծի վրա վթար էր տեղի ունեցել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝