նորություններ 30 Հունիսի, 2025 • Վրաստանն արտաքսում է երկրում անօրինական բնակվող 14 օտարերկրացու

Անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակներում միգրացիոն վարչության աշխատակիցները անցկացրել են ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառում։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ստացված տեղեկատվության հիման վրա վարչության աշխատակիցները միջոցառման շրջանակներում ստուգել են կոնկրետ վայրեր, որի նպատակն էր Վրաստանում առանց օրինական հիմքի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը։

«Բարդ միջոցառման արդյունքում ձերբակալվել է 14 օտարերկրյա քաղաքացի։ Նրանց թվում են Հնդկաստանի, Նեպալի, Պակիստանի և Լիբիայի քաղաքացիներ։ Պարզվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»։

Ներկայումս նշված անձինք տեղավորված են միգրացիոն վարչության ժամանակավոր բնակության կենտրոնում։ Ձեռնարկվում են համապատասխան ընթացակարգեր նրանց երկրից վտարելու համար։

Միգրացիոն վարչությունը պարբերաբար իրականացնում է ներգաղթի հատուկ վերահսկողության միջոցառումներ՝ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքի արդյունավետ կիրառումն ապահովելու համար», – ասվում է ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝