նորություններ 30 Հունիսի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերը հավելյալ կստանան ավելի քան 1.2 միլիոն լարի

Հունիսի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատեց 2025 թվականի բյուջեի հերթական փոփոխությունները, որոնց շրջանակներում, գյուղերին, լրացուցիչ, «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակում հատկացվեց ֆինանսավորում։ Փոփոխությունների ընդհանուր գումարը կազմում է 1 204 019 լարի։

Այս գումարից 404 965 լարին այս տարի անցկացված մրցույթներից խնայված գումարներ են, իսկ 799 054 լարին՝ փոխանցված մնացորդն է։

2024 թվականից, «Օգնություն գյուղին» ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում իրականացվող նախագծերի ավարտման համար, տեղական բյուջեն գյուղերին լրացուցիչ ֆինանսավորում է տրամադրում։ Որոշ դեպքերում գյուղերին կարող է հատկացվել ՕԳԾ բազային գումարի մինչև 200%-ը։ Լրացուցիչ օգնության չափը կախված է կոնկրետ նախագծերն ավարտելու անհրաժեշտությունից։

Ամենամեծ գումարները ստացել են՝

Մարտունի-Խոսպիո՝ երիտասարդական կենտրոնի վերանորոգման համար
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 24 000 լարի։
Նախագծի ընդհանուր արժեքը՝ 72,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 48,000 լարի։

Կարտիկամ՝ ոռոգման համակարգի կառուցման համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 39,937 լարի։

Խանդո՝ մարզադաշտի վերանորոգման, լուսավորության և հասարակական զուգարանի կառուցման համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 39,714 լարի։

Հոկամ՝ մանկական խաղահրապարակի կառուցման համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 16,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորում՝ 31,967 լարի։

Կուլիկամ՝ փողոցային լուսավորության համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 39,736 լարի։

Սուլդա՝ փողոցային լուսավորության համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 16,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 31,998 լարի։

Կումուրդո՝ երիտասարդական կենտրոնի վերանորոգման, տեսախցիկների տեղադրման, ցանկապատերի և լուսավորության համար։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 24,006 լարի։

Դիլիսկա՝ փողոցային լուսավորություն։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 26,329 լարի։

Ագանա՝ երիտասարդական կենտրոնի վերանորոգում։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 16,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 31,993 լարի։

Գյուղեր, որոնք ստացել են նվազագույն կամ ընդհանրապես չեն ստացել ֆինանսավորում.

Գոման, Բուղաշեն, Կարծախ՝ լրացուցիչ ֆինանսավորում չեն ստացել։

Ազավրեթ՝ երիտասարդական կենտրոնում ջեռուցման համակարգի տեղադրում։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 20,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 428 լարի։

Դավնիա՝ մարզասրահի վերանորոգում և սարքավորումների գնում։
Գումարը ըստ ՕԳԾ-ի՝ 10,000:
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 669 լարի։

Չունչխա՝ լուսավորություն։
Գումարը ըստ ՕԳԾ-ի կազմում է 12,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 2,992 լարի։

Խուլգումո՝ գյուղատնտեսական հողամասեր տանող ճանապարհների վերանորոգում։
Գումարը ըստ ՕԳԾ-ի կազմում է 16,000 լարի։
Լրացուցիչ ֆինանսավորումը՝ 3,855 լարի։

Մի քանի տարի շարունակ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվող գումարը մնում է անփոփոխ՝ 922,000 լարի։ Յուրաքանչյուր գյուղի համար ՕԳԾ-ի հիմնական գումարը տատանվում է 10,000-ից մինչև 20,000 լարի և տարբերվում է՝ կախված գյուղի բնակչությունից։ Այս տարի գյուղերը ստացել են նույն գումարները, ինչ 2024 թվականին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝