ՆԳ նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, ձեռնարկված թեժ հետապնդման և քննչական գործողությունների արդյունքում, ձերբակալել են 1963 թվականին ծնված Զ.Մ.-ին՝ կանխամտածված սպանության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
«Քննությունը պարզել է, որ այս տարվա հունիսի 29-ին մեղադրյալը, փոխադարձ վեճի հիման վրա, Թբիլիսիում սառը զենքով վիրավորել էր 1986 թվականին ծնված Գ.Բ.-ին և փախել դեպքի վայրից։
Վիրավոր Գ.Բ.-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքից կարճ ժամանակ անց ձերբակալել են Զ.Մ.-ին։
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված սպանությանը։ Հանցագործությունը պատժվում է մինչև 15 տարի ազատազրկմամբ», – ասվում է ՆԳՆ տեղեկատվության մեջ։