նորություններ 29 Հունիսի, 2025 • Օր, երբ Ջիվանին բոլորին հավաքում է Կարծախում (Photo)

Հունիսի 28-ին, Աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նշվել է Աշուղ Ջիվանու օրը։

Տոնակատարությունը սկսվել է հայտնի աշուղի հուշարձանին ծաղիկներ խոնարհելով։ Ծաղիկներ են խոնարհել խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը, Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը և Ախալքալաքի ոստիկանապետ Շալվա Լոմսաձեն։ Ներկա էին նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետի ներկայացուցիչներ Մարինա Գաչեչիլաձեն և Գոչա Փերիձեն:

Jnews vertikalno - 1

Ծաղիկներ դնելուց հետո հյուրերը այցելել են Կարծախում Ջիվանու թանգարան. նրանք շրջել են տան հին հատվածով, ջուր են խմել ջրհորից, լուսանկարվել են հին օդայում, տեսել թոնիրը և լսել ուղեվարների պատմությունը, որոնց դերը կատարում էին թանգարանի կամավորները։

Jnews - 1

Jnews - 1

Հյուրերը ծանոթացել են նաև աշուղին նվիրված գրքին և թանգարան այցելող զբոսաշրջիկների համար պատրաստված այլ հուշանվերներին։ Հետո նրանք բարձրացել են բարձունքը, որտեղ տեղի է ունենում ժողովրդական և աշուղական երաժշտության ամենամյա փառատոնը։

Հայաստանից, ինչպես գրեթե ամեն տարի, փառատոնին իր «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլով ժամանել էր ՀՀ ժողովրդական արտիստ, բանասիրական գիտությունների թեկնածու, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։
Jnews - 1

Jnews vertikalno - 1

Jnews - 1

Jnews - 1
Գյուղի բնակիչների համար պարեր ու երգեր կատարեցին «Ջավախք» համույթը և Մշակույթի տան աշուղական դպրոցը՝ աշուղ Ալիկ Քսպոյանի ղեկավարությամբ։ Ելույթ ունեցավ նաև Իրինա Շիպակցյանը։

Այս տարվա հատուկ հյուրը արմատներով կարծախցի երգիչ Րաֆֆի Ալթունյանն էր, ով կատարեց իր նոր «Կարծախ» երգը, նաև հայ-վրացական երգ։
Jnews - 1

Jnews - 1
Ներկաներին շնորհավորեց Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

«Ջիվանին հայերի և վրացիների բարեկամության խորհրդանիշներից մեկն է։ Սիրելի՛ բարեկամներ, Ջիվանու մանկությունը շատ դժվար է եղել։ Վաղ տարիքում նա կորցրել է հորը, իսկ մայրը, ինչպես հայտնի է աշուղի կենսագրությունից, ամուսնացել է հարևան Դադեշ գյուղում։ Երեք եղբայրները մնացել են իրենց հորեղբոր խնամքին։

Ջիվանու հետ կապված մեկ պատմություն կա։ Նա հովիվ էր, ինչպես իր տարիքի երեխաների մեծ մասը։ Մյուսները ֆուտբոլ էին խաղում, բայց Ջիվանուն դա հետաքրքիր չէր։ Նա վերցնում է մի փայտ, պոկում է ձիու պոչից մի մազ և, պատրաստելով ինքնաշեն գործիք, նվագում է դրա վրա ու հորինում իր հրաշալի երգերը», — պատմեց Համլետ Մովսիսյանը՝ շնորհավորելով հավաքվածներին Կարծախում ամեն տարի նշվող տոնի կապակցությամբ։
Jnews - 1
Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյամանչա և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Jnews vertikalno - 1

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։

Ինչպես ամեն տարի, տոնակատարությունն ավարտվել է հյուրասիրությամբ։

Վերատպման կանոն