2024 թվականին Վրաստանում մահացել է 43,971 մարդ, ինչը 1,215 միավորով (2.8%-ով) ավելի է, քան 2023 թվականին։ Այս մասին տվյալները տրամադրում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Նրանց տվյալների համաձայն՝ մահվան ամենատարածված պատճառներն են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և ուռուցքները, որոնք կազմում են մահացությունների, համապատասխանաբար, 41.3%-ը և 13.0%-ը։
«Մահացությունների թվի տոկոսային բաշխումն ըստ մահվան պատճառների հիմնական դասերի տարբեր է տարբեր տարիքային խմբերի համար։ 5 տարեկանից փոքր երեխաների շրջանում գերակշռում են պերինատալ շրջանում առաջացող խանգարումները։ 5-39 տարեկան մարդկանց շրջանում գերակշռում են վնասվածքները, թունավորումները և արտաքին ազդեցության տարբեր հետևանքները, քանի որ այս տարիքային խմբի համար վթարների հավանականությունը համեմատաբար բարձր է, իսկ 40 և բարձր տարիքի բնակչության մահվան պատճառների շարքում 2024 թվականին գերակշռում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները և նորագոյացությունները», — ասվում է «Վրացստատ»-ի տեղեկատվության մեջ։
6 պատճառ, ինչի հետևանքով 2024 թվականին Վրաստանում ամենաշատ մահերն են գրանցվել
- Արյան շրջանառության համակարգի հիվանդություններ՝ 18.159 մարդ։
- Կլինիկական լաբորատոր հետազոտությունների ընթացքում հայտնաբերված ախտանիշներ, նշաններ և նորմայից շեղումներ, որոնք չեն ներառվել այլ կատեգորիաների մեջ՝ 9.558 մարդ։
- Ուռուցքներ՝ 5720 մարդ։
- Շնչառական հիվանդություններ՝ 3641 մարդ։
- Վնասվածքներ, թունավորումներ և արտաքին պատճառների որոշ այլ հետևանքներ՝ 1826 մարդ։
- Մարսողական համակարգի հիվանդություններ՝ 1307 մարդ։