նորություններ 30 Հունիսի, 2025 • Նոր գերեզմանատունը կառուցվում է քաղաքի նախկին օդանավակայանի տարածքում

Ախալքալաքում սկսվել են նոր գերեզմանատան կառուցման աշխատանքները։ Այն կառուցվում է նախկին օդանավակայանի տարածքում և նախատեսվում է մինչև տարեվերջ ավարտին հասնցնել։

Դեռևս անցած տարվա հոկտեմբերի 22-ին Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել էլեկտրոնային մրցույթ՝ նոր գերեզմանատուն կառուցելու համար։ Ծրագիրը երկամյա է և կավարտվի 2025 թվականին։

Աշխատանքների կատարման ժամանակացույցն ըստ պայմանագրի՝ պայմանագրի ստորագրումից հետո 70 օր է, մասնավորապես՝

  • 2024 թ․՝ պայմանագրի կնքումից հետո՝ 30 օրացուցային օր, մինչև եղանակային պայմանների վատթարացումը,
  • 2025 թ․՝ եղանակային պայմանների բարելավումից հետո՝ 40 օրացուցային օր։

Ախալքալաքում նոր գերեզմանատունը կառուցում է ՍՊԸ «Ճանապարհաշինարարական վարչություն»-ը։

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 274 000 լարի, ներառյալ Վրաստանի  օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը։

Jnews-ը հեռախոսազրույց ունեցավ ընկերության տնօրեն Ավթանդիլ Կաչկաչաշվիլիի հետ, ով հաստատեց, որ մրցույթը շահել է իրենց ընկերությունը։ Այնուհետև Jnews-ը խոսեց իրականացվող աշխատանքների պատասխանատու Խաչիկ Մոսոյանի հետ։

«Աշխատանքներն իրականացնում ենք նոր հիվանդանոցի հետևում։ Հիմա սյուներն ենք ամրացնում, այնուհետև երկաթե ցանցով կցանկապատենք տարածքը։ Մոտավորապես երկու ամսից կավարտենք շինարարությունը», – ասաց աշխատանքների պատասխանատու Խաչիկ Մոսոյանը։

gerezmnoc2

Jnews-ը կապ հաստատեց նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանի հետ։

«Շինարարությունն այս պահին ընթացքի մեջ է։ Նոր գերեզմանատունը զբաղեցնում է 4 հեկտար տարածք։ Շինարարության ավարտից հետո այն կհանձնվի շահագործման»։

 

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝