նորություններ 27 Հունիսի, 2025 • Line Up կենտրոնը դարձավ 3 տարեկան

Երեկ՝ հունիսի 26-ին Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ Line Up մշակույթի և ժամանցի կենտրոնի 3-ամյա հոբելյանական միջոցառումը։ Միջոցառմանը ներկա էին հոգևորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից։
mijocarum
Ախալքալաքի Line Up կենտրոնը սկսել  գործել 2022 թվականից։ Այն հիմնադրվել է 4 ընկերների՝  Ռադիկ Եզոյանի, Սոնա Տոնականյանի, Հրաչյա Համազարյանի և Քրիստինա Հակոբյանի նախաձեռնությամբ։

Այսօր կենտրոնում գործում է պարի և երգի խմբակ,  թատերականի խմբակ, դհոլի, կիթառի և հարվածային գործիքների խմբակներ։ Կենտրոնն ունի 450 սան։

Մշակույթային միջոցառման բացումը ազդարարեցին կենտրոնի դհոլչիների խումբը: Այնուհետև հանդես եկան պարի, երգի, թատերականի, հարվածային գործիքների խմբակների սաները տարբեր համարներով։

dholchiner

Միջոցառման ընթացքում բազմամարդ հանդիսատեսին կենտրոնի սաները ներկայացրեցին ոչ միայն հայկական և վրացական մշակույթային պարեր, այլ նաև ժամանակակից պարեր՝ համապատասխան զգեստներով։

mijocarum1

mijocarum 3

mijocarum par

Միջոցառման վերջում իրենց խոսքով հանդես եկան Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի դասախոս, վաստակավոր պարուսույց, պարագետ Ռեզո Ջանիշվիլին և իր խումբը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարավեստի գործիչների միության, վարչության անդամ Կարեն Ներսիսյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարավեստի գործիչների միության նախագահ Գագիկ Մխիթարյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի  ամբիոնի դոցենտ Աշոտ Ազատյանը, Սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսիսյանը։

Համերգային ծրագրի վերջում Line up-ի թիմը պարգևատրվեց։ Համահիմնադիր Ռադիկ Եզոյանը պարգևատևվեց և նշանակվեց  Վրաստանի, Սամցխե-Ջավախքի մարզի Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միության մասնաճյուղի ղեկավար, ինչպես նաև, նա դարձավ առաջին հայ պարուսույցը, ով դարձավ Նորին Սրբություն և Երանություն, Համայն Վրաստանի Կաթողիկոս Պատրիարք Իլյա II-ի մրցանակի դափնեկիրը։ Հաշվետու համերգին լավագույն ներկայանալու համար Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարավեստի գործիչների միությունը «ԱՐԷ» պարային համույթը՝ գեղարվեստական ղեկավար Ռադիկ Եզոյանը և պարուսույցներ Ամալյա Մարգարյանը, Մուրադ Մուրադյանը և Մարիամ Կյուրեղյանը պարգևատրվեցին պատվոգրերով։ Ինչպես նաև, Վրացական պարարվեստի ազգային կենտրոնի վարչակազմի և պատվավոր խորհրդականների  որոշմամբ՝ Ամալյա Մարգարյանը, Մուրադ Մուրադյանը և Մարիամ Կյուրեղյանը ընտրվել են Վրաստանի պարարվեստի ազգային կենտրոնի պատվավոր անդամ։

mijocarum xosk

mijocarum pargevatrum

Սոնա Տոնականյանը, ով կենտրոնի համահիմնադիր է, մեզ հետ զրույցում ասաց.

«Ամսի 26-ին լրացավ մեր 3 տարին, ու այս 3 տարվա ընթացքում մենք ոչ թե պատրաստվել ենք, այլ ունեցել ենք ուսումնական պրոցես, որի ընթացքում ունեցել ենք բեմադրած պարեր։ Այսօր որոշները ներկայացրել ենք։ Հատուկ այս միջոցառման համար պար բեմադրված չի եղել, ներկայացվել են իրենց սովորած պարերը»։

Այնուհետև խոսեց այն մասին, թե որքան կարևոր է բեմական հագուստը և ինչպես են ստեղծել տարատեսակ տարազները։

«Շորերը մեզ համար շատ կարևոր են, որ յուրաքանչյուր պար ունենա իր համազգեստը։ Դա կապված է բավականին մեծ ֆինանսական ծախսերի հետ, մեր ծնողները որոշ զգեստների հարցում մեզ աջակցել են, իսկ որոշներն էլ՝ կենտրոնն է գնել։ Ունենք դիզայներ Ախալքալաքից, ով հասկանում է և՛ գունագիտությունից, և՛ զարդանախշից, ու նրա հետ ենք աշխատում, որ ավելի ճիշտ լինի։ Արդեն երևի 200-ից ավել զգեստներ ունենք կարված երեխաների համար, հատուկ բեմադրությունների համար», — նշեց Սոնան։

mijocarum 2

mijocarum 11
Համերգին կենտրոնի բոլոր սաները չէ որ ելույթ են ունեցել։ Բեմ է բարձրացել 250-300 սան։

Կենտրոնի հիմնադիրների խոսքերով, համերգին պատրաստվելը բավականին դժվար է եղել, և համերգի ժամանակ էլ ցուրտ լինելու պատճառով կրճատվել են որոշ համարներ։ Իսկ համերգի օրը պատշաճ ներկայանալու հարցում իրենց օգնել են կենտրոնի կամավորները, ովքեր թվով 20-ից ավել են։

Նշենք նաև, որ Line Up-ը ունի խմբակներ նաև Բավրայում, Գոմանում, Դիլիսկայում և Գումբուրդոյում։

Վերատպման կանոն