նորություններ 26 Հունիսի, 2025 • Վրաստանի և Հունաստանի միջև վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման համաձայնագիրն ուժի մեջ է մտել

Վրաստանի կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ազգային վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին համաձայնագիրը ուժի մեջ է մտել այս տարվա հունիսի 21-ից։ Տեղեկությունը տարածում է Ներքին գործերի նախարարությունը։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից, կողմերի լիազոր մարմինների կողմից տրված գործող վարորդական վկայականների տերերը կարող են առանց տեսական կամ գործնական քննություն հանձնելու ստանալ նույն իրավաբանական ուժ ունեցող վկայական այն պետությունում, որտեղ օրինական բնակություն ունեն։

Համաձայնագրով սահմանվում է, որ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո առանց տեսական և գործնական քննությունների ենթակա են փոխանակման հետևյալ կատեգորիաների/ենթակատեգորիաների վարորդական վկայականները՝ AM, A, A1, A2, B, B1, C, D, C1, D1, BE, CE, DE, C1E, D1E։

Վրաստանի և Հունաստանի կառավարության միջև այդ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին Հունաստանի Հանրապետությունում՝ Աթենքում։

Նմանատիպ համաձայնագիր Վրաստանը արդեն կնքել է Իսպանիայի Թագավորության և Իռլանդիայի հետ, որտեղ արդեն հնարավոր է փոխանակել վրացական վարորդական վկայականները։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝