Վրաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների, Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցության և շատ ավելիի մասին JNEWS-ը զրուցել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն և փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։
– Հայաստանն ու Վրաստանը փոխել են իրենց վեկտորները։ Վրաստանը փոխում է իր արևմտամետ վեկտորը, իսկ Հայաստանը՝ զարգացնում այն։ Այս իրավիճակում ինչպես կզարգանան նրանց հարաբերությունները։
– Նախ, ես չեմ կարծում, որ ամեն ինչ այդքան արմատական է։ Ես չեմ կարծում, որ Վրաստանը վերջնականապես, անդառնալիորեն և, ամենակարևորը, արմատապես փոխել է իր վեկտորը՝ տարաբնույթ նրբություններ են մնում։ Առնվազն ֆորմալ առումով, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, ԱՊՀ-ի անդամ, Ռուսաստանի Դաշնության հետ պայմանագրային պարտավորությունները պահպանվում են, և Հայաստանի տարածքում տեղակայված է ռուսական ռազմաբազա։ Վարչապետը ասել է, որ այդ ռազմաբազան Հայաստանում կմնա մինչև 2044 թվականը։ Վրաստանը կրկին հայտարարում է, որ ԵՄ անդամակցության թեկնածու է, բայց կասեցրել է բանակցությունների հեռանկարը մինչև 2028 թվականը։ Առանց վիզայի ռեժիմը և այլնը դեռևս պահպանվում են։
Երկրորդ, և, թերևս, դա կարող է ավելի կարևոր լինել, Վրաստանն ու Հայաստանը դրսևորել են փոխհարաբերությունների յուրահատուկ ձև։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն ու Վրաստանը գտնվում էին տարբեր ճամբարներում, ունեին տարբեր ռազմավարական դաշնակիցներ և վարում էին բոլորովին այլ քաղաքականություն՝ Վրաստանը ձգտում էր անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, արմատապես խոսում էր հետխորհրդային տարածքի հետ հարաբերությունները խզելու մասին, խզել էր դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, և, ի վերջո, Վրաստանը պատերազմել էր (2008թ.) ՌԴ-ի հետ, չնայած դրան, Հայաստանը Վրաստանի հետ պահպանել էր բարեպատշաճ, բարենպաստ հարաբերություններ այդ ողջ ընթացքում։ Եվ, ինձ թվում է, կպահպանի, քանի որ դա պատահականության կամ նույնիսկ մշակութային սերտության հարց չէ, այլ բանն այն է, որ այս հարաբերությունները խզելը ներկայիս իրավիճակում, այն միջավայրում, որում մենք՝ Հայաստանն ու Վրաստանը ապրում ենք, ռիսկերը չափազանց մեծ են։ Հետևաբար, Վրաստանի ցանկացած կառավարության օրոք՝ սկսած Գամսախուրդիայից մինչև մեր օրեր, և Հայաստանի տարբեր առաջնորդների օրոք՝ սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից ընդհուպ մինչև Փաշինյան, պահպանվել են և կպահպանվեն բարեպատշաճ հարաբերություններ, ես վստահ եմ։
– Կարող է արդյոք Հայաստանը նվազեցնել Ռուսաստանի կողմից ազդեցությունը, ինչին են ձգտում երկրի ներկայիս իշխանությունները, և ինչն է, որ չի տրվում հեշտությամբ։
– Ռուսաստանը ազդեցություն ունի Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և շատ այլ երկրների վրա շատ պարզ պատճառով, Ռուսաստանը հազարավոր թելերով կապված է հետխորհրդային երկրների հետ։ Ռուսաստան, ես սա ասացի այսօր համաժողովում [խմբ. «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովում, որը տեղի ունեցավ Դիլիջանում հունիսի 18-ից 20-ը], կրկնում եմ՝ Ռուսաստանը բնակչությամբ 50 անգամ մեծ է Հայաստանից, իսկ տարածքով՝ 600 անգամ մեծ։ Տնտեսական ներուժի, ռազմական ներուժի և այլնի մասին ես լռում եմ, պարզ է, թե ինչ տարբերություն կա։ Ռուսաստանում է ապրում աշխարհի ամենամեծ հայկական սփյուռքը։ Հայկական արտահանման զգալի մասն անցնում է Ռուսաստանի միջով և դեպի Ռուսաստան։ Հնարավոր է Վերին Լարսը փոխարինել ինչ-որ բանով, ստեղծել ինչ-որ այլ Վերին Լարս, որը չի տանում դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ ոչ։ Հետևաբար, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա կպահպանվի։ Մեկ այլ բան էլ այն է, որ այն այլևս չի կառուցվում անվտանգության ոլորտում։ Անվտանգության ոլորտում Հայաստանը համագործակցում է այլ խաղացողների՝ Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլոց հետ։ Պարզապես անհնար է պատկերացնել, որ Ռուսաստանը կանհետանա և որևէ ազդեցություն չի ունենա։
– Ձեր կարծիքով, Իրան-Իսրայել սկսված պատերազմը կազդի Հայաստանի վրա։ Եվ ինչպես։
— Կարծում եմ՝ կազդի։ Ես իրանագետ չեմ, ինձ համար դժվար է ասել՝ ինչպես և ինչ կերպով, բայց արդեն այսօր, մենք, առաջին հերթին, տեսնում ենք մարդկանց հոսք, որոնք Իրանից գալիս են Հայաստան՝ փախչելով պատերազմից։ Երկրորդ, այսօր ես հասցրեցի տեսնել Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը, որ Իրանում գտնվող ռուսներին ընդունում են Հայաստանի տարածքում, ապա նրանց տեղափոխում են Ռուսաստան։ Ինչ կլինի հետո՝ կլինի փակում, պարզ է, որ հիմա առևտրի ժամանակը չէ։ Դժվար թե իրանական բեռնատարները շարունակեն շարժվել նույն ինտենսիվությամբ, ինչպես նախկինում էր։ Իսկ հետո կախված է նրանից, թե ինչպես կընթանան պատերազմական գործողությունները:
– Փաշինյանի այցը Թուրքիա, նրա հարաբերությունները բարելավելու փորձերին, շատերը դեմ են արտահայտվում։ Ինչպես եք Դուք գնահատում այս իրավիճակը։ (խմբ.՝ հարցազրույցը վերցվել է Ն.Փաշինյանի Թուրքիա կատարելիք այցից առաջ)
– Մեկ հոգին միայնակ չի կարող տանգո պարել, տանգո պարում են երկուսով, նրան զուգընկեր է հարկավոր։ Ադրբեջանա-հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ոչ թե այն է, որ հայերը չեն ձգտում կարգավորման, այլ այն, որ այն պատասխան չի ստանում։ Ադրբեջանին խաղաղություն պետք չէ, նա չունի մոտիվացիա, որպեսզի գնա դեպի խաղաղության համաձայնագիր։ Նա իրեն ուժեղ է զգում պատերազմից և այլնից հետո։ Հետևաբար, խնդիրն այն է, որ երկու կողմերն էլ պետք է ցանկություն ունենան։ Եվ եթե երկու կողմերում էլ նման ցանկություն չկա, ապա կարելի է անվերջ խոսել հայկական կողմի մտադրությունների մասին, բայց դա ոչնչի չի հանգեցնի։ Սա տեղի է ունենում արդեն բավականին շատ տարիներ։
Թուրքիան այն երկիրն է, որը միանշանակ աջակցել է Ադրբեջանին 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նա աջակցել է ոչ միայն հայտարարություններով, այլև նյութապես՝ զենքով և զորավարժություններով, և, կարծես թե, գործողության պլանավորմամբ։ Ես կարծում եմ, որ հարաբերությունները չի ստացվում հարթել, քանի որ Թուրքիան հստակ հայտարարում է. արեք այն, ինչ Ալիևն է ասում, և ամեն ինչ կլինի օքեյ։ Թե ինչ է նշանակում «օքեյը», ճիշտ է, նրանք չեն բացատրում, բայց Թուրքիայի և Ադրբեջանի միջև հստակ կապը հանգեցնում է նրան, որ մեր քաղաքական ոլորտում, եթե նայել Երևանից, իրավիճակը վաղուց այլ է, որտեղ աջ կողմում Բաքուն է, իսկ ձախ կողմում՝ Անկարան։ Մենք ունենք երկու Բաքու՝ թուրքական կողմի մեր դեմ ուղղվաված պահանջները, դրանք ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի պահանջներն են։