նորություններ 24 Հունիսի, 2025 • Ձերբակալվել է «Ստրատեգիա Ագմաշենեբելի» կուսակցության առաջնորդը

Դատարանի որոշմամբ՝ ձերբակալվել է «Ստրատեգիա Ագմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն։

«Ստրատեգիա Ագմաշենեբելի»-ի գրասենյակ ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները նրան ներկայացրել են մեղադրական որոշումը։

Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր Գիորգի Վաշաձեին դատապարտել է յոթ ամսվա ազատազրկման և երկու տարով արգելել է պաշտոնավարել՝ Վրաստանի խորհրդարանի ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝