Վրաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչ իրեն աղքատ է համարում, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ստանում է գործազրկության նպաստ։ Այս մասին վկայում է Սոցիալական ծառայությունների գործակալության վիճակագրությունը՝ 2025 թվականի մայիսի վերջի դրությամբ։
Մասնավորապես, մայիսի դրությամբ Վրաստանում գործազրկության նպաստ էր ստանում 705 090 մարդ։ Նրանցից 465 510 հոգին միայն գործազրկության նպաստ ստացողներն են, իսկ 239 580-ը գտնվում են պետական զբաղվածության օգնության ծրագրի շահառուների ցուցակում, որոնց երաշխավորվում է սոցիալապես անապահով կարգավիճակի պահպանումը 4 տարով։ Անցյալ տարվա մայիսին շահառուների թիվը կազմել է 667 528 մարդ։
Բացի այդ, մայիսի դրությամբ Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալների բազայում գրանցված անձանց թիվը, այսինքն՝ իրենց աղքատ համարող և օգնության կարիք ունեցողների թիվը, կազմում է 1,291,151 մարդ։ 2024 թվականի մայիսին այդպիսիք 1,237,467-ն էին։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը ներկայումս կազմում է 3 մլն. 704 հազ. 500 մարդ։
Նյութը՝ bizzone.info-ից