Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն պաշտոնական այցով կմեկնի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։
Կողմերը կքննարկեն երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության խորացման հարցեր։ Զրույցի ընթացքում կանդրադառնան նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևորությանը։