նորություններ 23 Հունիսի, 2025 • ՆԳՆ Սպասարկման գործակալությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը Ախալքալաքում

Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը տեղեկացնում է, որ ընթացիկ ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում Ախալքալաքում որոշակի ժամանակ հնարավոր չի լինի օգտվել Սպասարկման գործակալության մատուցած ծառայություններից։

Ախալքալաքում գտնվող գործակալության կառուցվածքային ստորաբաժանումում, որը ամեն ուրբաթ շարժական խմբի միջոցով ծառայություններ է մատուցում տեղի բնակչությանը, վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում։ Կատարվող աշխատանքների պատճառով որոշակի ժամանակահատվածում Ախալքալաքում գործակալության ծառայություններից օգտվել հնարավոր չի լինի։

Jnews-ը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության հետ, որպեսզի պարզենք, թե ե՞րբ կվերջանա շինաշխատանքները, կամ ի՞նչ նորություններ կլինեն վերանորոգումից հետո, մեզ պատասխանեցին, որ նման մանրամասների դեռ չեն տիրապետում։

Գործակալությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակչությանն առաջարկում է ծառայություններ ստանալու համար դիմել քաղաք Ախալցիխե Բ. Ջաղելի փողոցի թիվ 68 հասցեում գործող Սպասարկման գործակալությանը։

Ընդգծենք, որ Ջավախքի բնակիչները, որպեսզի կարողանան օգտվել ՆԳ նախարարության Սպասարկման գործակալության ծառայություններից, ամեն ուրբաթ օր Ախալքալաք է ժամանում Սպասարկման գործակալության շարժական խումբը։ Եվ միայն ուրբաթ օրերին տեղի բնակիչները կարող են լուծել ՆԳՆ Սպասարկման գործակալության կողմից տրամադրվող իրավունքների, մեքենաների, վարորդականի, զենքի և այլ ծառայությունների հետ կապված բոլոր խնդիրները։ Մյուս օրերին Ջավախքի բնակիչները պետք է գնան շրջկենտրոն՝ Ախալցիխե։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝