ԱՄՆ-ը, հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, սկսել է վտանգավոր պատերազմ Իրանի դեմ ըստ լրատվամիջոցների, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
«Աշխարհը չպետք է մոռանա, որ դիվանագիտական գործընթացի թեժ պահին հենց Միացյալ Նահանգներն է դավաճանել դիվանագիտությանը ։ ԱՄՆ-ն սկսել է վտանգավոր պատերազմ Իրանի դեմ», — նշված է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարության պնդմամբ՝ ԱՄՆ-ի հարձակումները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը, և «այս սարսափելի հանցագործության ծանր ու ցավալի հետևանքների ողջ պատասխանատվությունը» ընկնում է ԱՄՆ կառավարության վրա։
«Իրանը ունի լիարժեք և վճռական իրավունք՝ դիմակայելու ԱՄՆ-ի ռազմական ագրեսիային և այդ անբարեխիղճ ռեժիմի կողմից գործած հանցագործություններին, և պաշտպանելու Իրանի ազգային անվտանգությունն ու շահերը բոլոր անհրաժեշտ միջոցներով», — նշված է հայտարարության մեջ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՄԱԿ-ին և դրա տարբեր մարմիններին, ներառյալ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությանը, «շտապ արձագանքել այս ակնհայտ և հանցավոր անօրինականությանը»։
Նախարարությունը նաև կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրավիրել արտակարգ նիստ՝ դատապարտելու Իրանի միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։