նորություններ 22 Հունիսի, 2025 • ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները

ԱՄՆ-ն ռմբակոծել է Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտները։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հարձակումը իրականացվել է Ֆորդոյի, Իսֆահանի և Նաթանզի վրա՝ այն վայրերը, որոնք համարվում են Իրանի միջուկային հավակնությունների կենտրոններ։

Դոնալդ Թրամփը գործողությունը գնահատել է որպես հաջողված։

«Մենք իրականացրել ենք շատ հաջողված հարձակում Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ այդ թվում Ֆորդոյի, Նաթանզի և Իսֆահանի։ Շնորհավորում եմ ամերիկացի մարտիկներին։ Աշխարհում այլ բանակ չկա, որը կկարողանար դա անել։ Հիմա խաղաղության ժամանակն է», — գրել է Թրամփը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝