Ղավելաշվիլին, նախագահի մամուլի ծառայության տեղեկությամբ, ներում է շնորհել 29 անձի, ովքեր ստացել էին պատիժ, բայց ոչ ազատազրկում, և 5 անձի, ովքեր դատապարտվել էին ազատազրկման։ Բացի այդ, 3 անձի հանվել է դատվածությունը։
«Վրաստանի նախագահի կողմից Սահմանադրությամբ իրեն վերապահված բացառիկ լիազորության կիրառումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետության շահի վրա», — նշված է տարածված տեղեկատվության մեջ։