NOR ռադիոյի փոխանցմամբ՝ արջը հարձակվել է Նինոծմինդայի Սաթխա գյուղի բնակիչ Թ․Ի-ի վրա։Ըստ NOR ռադիոյի աղբյուրի՝ միջին տարիքի տղամարդը անտառում գառ արածեցնելիս է եղել, երբ արջը հարձակվել է գառներից մեկի վրա, նա փորձել է կենդանուն փրկել, այդ ժամանակ արջը հարձակվել է իր վրա։ Վերջինս վնասել է ձեռքը։
Տուժածը տեղափոխվել է Նինոծմինդայի կլինիկա, որտեղ նրան կատարվել է կատաղության դեմ պատվաստում։ Տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում և արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Nor-ը տեղեկացել է Նինոծմինդայի հիվանդանոցից։
Արջի հարձակումից տուժած տղամարդը հորդորում է անվտանգային համապատասխան միջոցներ ձեռնարկել։
Հնարավոր է նման դեպքերը ապագայում ճակատագրական հետևանքներ ունենան։