Geostat-ի տվյալներով՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 մլն 704 հազ 500 մարդ։ Նրանցից 5.2%-ը կրում են Գիորգի, իսկ 3.1%-ը՝ Նինո անունը։
Հանրային ծառայությունների զարգացման գործակալության տվյալներով՝ երկրում կա Գիորգի անունով 193 284 հոգի, ինչը այն դարձնում է տղամարդկանց շրջանում ամենատարածված անունը, իսկ կանանց շրջանում՝ Նինոն է։ Այս անունը կրում է 115 644 մարդ։
Տղամարդկանց շրջանում հաջորդ ամենատարածված անունը Դավիթն է, որը կրում է բնակչության 1.8%-ը, իսկ կանանց շրջանում՝ Մարիամը, որը կրում է բնակչության 1.9%-ը։
Հանրային ծառայությունների զարգացման գործակալության վիճակագրության հիման վրա՝ «BusinessPressNews»-ը տեղեկատվություն է տրամադրում Վրաստանում ամենատարածված արական և իգական անունների մասին։
Իգական անուններ՝
Նինո` 115,644
Մարիամ` 71,801
Անա` 49,761
Մարիամ` 48,399
Թամար` 48,008
Մայա՝ 46,920
Նանա՝ 42 158
Էլենե՝ 39,557
Նաթիա՝ 38,388
Մանանա՝ 32,705
Արական անուններ՝
Գիորգի՝ 193,284
Դավիթ՝ 68,181
Ալեքսանդրե՝ 46,509
Լուկա՝ 45,498
Նիկոլոզ՝ 39,985
Իրակլի՝ 36,051
Սաբա՝ 29,627
Զուրաբ՝ 29,099
Լևան՝ 27,464
Դավիթի՝ 26,053