նորություններ 20 Հունիսի, 2025 • Հուլիսի 1-ից Վրաստան-Հայաստան ուղևորափոխադրումները կիրականացվեն հսկիչ փաստաթղթի հիման վրա

Հայաստանից Վրաստան, և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումներն կիրականացվեն հսկիչ փաստաթղթի հիման վրա, որը վերաբերվում է ուղևորների քանակին։

«2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ», —  հայտնում են Հայաստանի  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

Հայտարարության մեջ նաև նշված է, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511348 հեռախոսահամաներրով։

Վերոնշյալ պահանջն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։

Առավել մանրամասն Jnews-ն ընթերցողին կներկայացնի իր հաջորդ նյութերում։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝