Եվրախորհրդարանը ստեղծում է պաշտոնական մարմին, որը կհետևի ՀԿ-ների ֆինանսավորմանը,- հաղորդում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ Եվրախորհրդարանը քվեարկել է ՀԿ-ների ԵՄ-ի կողմից ֆինանսավորումը վերահսկելու աշխատանքային խումբ ստեղծելու օգտին։ Խումբը նախաձեռնել է Եվրախորհրդարանի ամենամեծ կենտրոնամետ խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը։
Սոցիալիստներն ու դեմոկրատները, ինչպես նաև «Վերանորոգված Եվրոպա» և «Կանաչներ» կուսակցությունների ներկայացուցիչները քվեարկել են նախաձեռնության դեմ։
«Մենք երկար ժամանակ ասում ենք, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվում ՀԿ-ների ֆինանսավորման թափանցիկությունն ապահովելու համար», – ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Տոմաշ Ռժեչովսկին։
Ըստ Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ աշխատանքային խումբը կուսումնասիրի Եվրոպական հանձնաժողովի կողմից ՀԿ-ների հետ կնքված բոլոր պայմանագրերը։