Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մամուլի ազատությունը Վրաստանում, մասնավորապես՝ Մզիա Ամաղլոբելիի գործը» վերնագրով բանաձև։ Բանաձևին աջակցել են 324 Եվրախորհրդարանի պատգամավորներ, դեմ են եղել 25-ը, ձեռնպահ` 87-ը։
Բանաձևի համաձայն` Եվրոպական խորհրդարանը
«Պահանջում է Մզիա Ամաղլոբելիի անհապաղ և անվերապահ ազատ արձակումը և նրա դեմ բոլոր մեղադրանքների վերացումը։ Նաև դատապարտում է քաղաքական դրդապատճառներով նրա կալանքը և քրեական հետապնդումը։
Խստորեն դատապարտում է «Վրացական երազանք»-ի ռեժիմի համակարգված հարձակումը ժողովրդի, քաղաքական ընդդիմության, անկախ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և դատական անկախության վրա։
Խոր մտահոգություն է հայտնում Վրաստանում լրագրողների նկատմամբ կամայական կալանքի, հետապնդման և բռնության, այդ թվում՝ զրպարտչական արշավների, կալանքի տակ իրավական հետապնդման և վատ վերաբերմունքի, նաև գենդերային բռնության վերաբերյալ։ Պահանջում է անկախ հետաքննություն և կոչ է անում իշխանություններին անհապաղ դադարեցնել ահաբեկումը և ապահովել լրագրողների անվտանգությունն ու ազատությունը»: