Իսրայելում Վրաստանի դեսպանատան հարակից տարածքում արկ է ընկել, հայտնել է Իսրայելում Վրաստանի դեսպանատունը։
Նրանց խոսքերով՝ շենքը չի վնասվել, և դեսպանատունը շարունակում է գործել։
«Իսրայելի Պետությունում Վրաստանի դեսպանատունը, հաշվի առնելով երկրում ստեղծված անվտանգության իրավիճակը, շարունակում է գործել հատուկ պայմաններում։
Այսօր արկ է ընկել Վրաստանի դեսպանատան շենքի հարակից տարածքում։ Միջադեպի հետևանքով Վրաստանի դեսպանատան շենքը չի տուժել։
Դիվանագիտական առաքելությունը հետևում է համապատասխան ծառայությունների կողմից սահմանված անվտանգության հրահանգներին և շարունակում է գործել։
Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին հետևել տեղական իշխանությունների հրահանգներին։
Թարմացված տեղեկատվության համար հետևեք դեսպանատան էջերին՝ https://israel.mfa.gov.ge/; https://www.facebook.com/GeorgiainIsrael?locale=ka_GE։
Անհրաժեշտության դեպքում կապվեք մեզ հետ Իսրայելի Պետությունում Վրաստանի դեսպանատան հեռախոսահամարներով՝ +972 526 919092; 24/7 թեժ գիծ՝ +972 3 609 3206», – ասվում է Վրաստանի դեսպանատան հայտարարության մեջ։