նորություններ 18 Հունիսի, 2025 • Սամվել Կարապետյանը Քննչական կոմիտեում է. նրան մեղադրում են «իշխանությունը զավթելու» կոչ անելու մեջ

Գործարար, բարերար, «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Քննչական կոմիտե։ Նրա դեմ հարուցվել է քրեական գործ։ Տեղեկատվությունը տարածում է NEWS.am-ը։

Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողներին ասել է, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել իր պաշտպանյալին։

«Նա իբր հրապարակավ կոչ է արել իշխանության զավթմանը, սա է մեղադրանքի հիմքը։ Սա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում», — ասել է փաստաբանը։

Ընդգծված է, որ քրեակաբ վարույթ է սկսվել Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Կարապետյանի տանը խուզարկություններից հետո, ՀՀ վարչապետը հայտարարեց, որ մտադիր է ազգայնացնել միլիարդատիրոջը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։ Ավելի վաղ Կարապետյանը քննադատել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Հայ եկեղեցու վերաբերյալ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝