Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ` իրավապահ մարմինների աշխատակիցներն առգրավել են 298 կիլոգրամ հերոին, որի արժեքը գնահատվում է 85 միլիոն լարի։
«Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ առանձնապես խոշոր չափի թմրանյութեր ապօրինի ձեռք բերելու և պահելու, նաև Վրաստան թմրանյութեր անօրինաբար ներմուծելու մեղադրանքով»։
Հետաքննությունը պարզել է, որ բեռնատարը, ըստ մաքսային փաստաթղթերի` բեռնված հրակայուն աղյուսներով, Վրաստան է մտել Հայաստանի Հանրապետությունից՝ Գուգութիի մաքսային անցակետով և պետք է Բաթումիով մեկներ Եվրոպա», — ասել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդրե Դարախվելիձեն։
Դարախվելիձեի խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 262-րդ հոդվածներով, իսկ հանցագործությունը նախատեսում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։