Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղական զարգացման գործակալությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին նրանց համար, ովքեր ցանկանում են բիզնես սկսել կամ զարգացնել այն բարձրալեռ շրջաններում, որոնց թվում են Ախալքալաքը և Նինոծմինդան։ Դիմորդները պետք է պատրաստվեն, որպեսզի իրենց դիմումը ներկայացնեն հուլիսի 8-ին՝ ժամը 12:00-ից սկսած։ Մրցույթը վերջնաժամկետ չունի։ Դիմումները ընդունվում են մինչև ծրագրի 5 միլիոն լարի բյուջեի սպառումը, հաճախ դա տևում է մինչև մեկ ժամ։
Բարձրալեռ շրջաններում բիզնես սկսել ցանկացողները կարող են դիմել պետական համաֆինանսավորման համար։ Գյուղական զարգացման գործակալությունը հայտարարել է «Բարձրալեռ բնակավայրերում ձեռնարկատիրական գործունեության աջակցություն» ծրագրի մեկնարկի մասին։
«Ծրագրի նպատակն է խթանել մասնավոր հատվածի զարգացումը և բարձրալեռ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ համաֆինանսավորմամբ, ինչպես նաև երիտասարդ ձեռնարկատերերին խթանելու և տնտեսական ակտիվության աճի միջոցով։
«Ծրագրի նպատակն է ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ ոչ գյուղատնտեսական ուղղությունների կայուն զարգացումը և բարձրալեռ բնակավայրերի տեղական տնտեսության դիվերսիֆիկացումը», — ասվում է Գործակալության կայքում տեղադրված ծրագրի անոնսում:
Վրաստանի լեռնային շրջաններում նախագծեր իրականացնելու համար նախատեսված բիզնես գաղափարների պետական ֆինանսավորման համար դիմումների ընդունման ժամկետը կսկսվի հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին։ Դիմումները ընդունվում են կայքի միջոցով մինչև ծրագրի 5 միլիոն լարի բյուջեի սպառումը։
Պետության կողմից համաֆինանսավորման չափը մեկ շահառուի համար կազմում է 30 հազարից մինչև 100 հազար լարի, բայց ոչ ավելի, քան ներկայացված նախագծի արժեքի 50%-ը։ Դե իսկ եթե շահառուն երիտասարդ (18-ից 35 տարեկան տղամարդ, 18-ից 40 տարեկան կին) ձեռնարկատեր է կամ գյուղատնտեսական կոոպերատիվ, ապա համաֆինանսավորման չափը նույնը կլինի, բայց պետության կողմից համաֆինանսավորման մասնաբաժինը կարող է արդեն կազմել մինչև 60%:
Ծրագրի ընդհանուր արժեքը դիմումի ներկայացման պահին չպետք է գերազանցի 500 000 լարին։ Դիմումները պետք է ներկայացվեն վրացերենով։
Ծրագիրը վերաբերում է գյուղատնտեսական գործունեությանը (բացառությամբ առաջնային արտադրության), արտադրանքի պահմանը և վերամշակմանը, գինու գործարաններին, փոքր ընտանեկան հյուրատներին, հասարակական սննդի հաստատություններին և այլ բիզնես գաղափարներին՝ ծրագրով սահմանված կարգով։
Եթե Դուք հետաքրքրված եք այս ծրագրին մասնակցելով, ապա ծրագրի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ՝ անցնելով այս հղումով: