Այսօր՝ հունիսի 13-ին, Վրաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական գործընթացը և սկսվեց ամառային արձակուրդները։
Քանի որ, այս տարի հունիսի 15-ը համընկնում է կիրակի օրվա հետ, 2024-25 ուս․ տարին ավարտվեց 2 օր շուտ՝ հունիսի 13-ին։
Ամառային արձակուրդներն աշակերտների համար կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը։
Արձակուրդները սկսվելու և վերջանալու վերոնշյալ օրերը չեն վերաբերվում դպրոցների ուսուցիչներին և տնօրինությանը։
Հիշեցնենք, որ I և XII դասարանցիների համար ուսումնական գործընթացն ավարտվել էր ավելի վաղ։ I դասարանցիները արձակուրդում են մայիսի 27-ից, իսկ XII դասարանցիները՝ մայիսի 20-ից։